18:35  ,  17 հունիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները․ Գերմանիայի հավաքական (ֆոտո)  

Հունիսի 14-ին Ռուսաստանում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարն է սկսում Գերմանիայի հավաքականը։

Շարունակում ենք ներկայացնել ԱԱ-ի մասնակիցներին: 32 մասնակիցներից 31-րդը գործող չեմպիոնն է։

Գերմանիայի ազգային հավաքականը աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերին չի մասնակցել միայն 2 անգամ (1930, 1950)։ Գերմանացիները 4 անգամ դարձել են բրոնզե մեդալակիր (1934, 1970, 2006, 2010), 4 անգամ խաղացել են եզրափակիչում (1966, 1982, 1986, 2002), 4 անգամ էլ դարձել են չեմպիոն (1954, 1974, 1990, 2014)։

ԱԱ-2018-ի որակավորման փուլը Գերմանիայի հավաքականը հաղթահարեց մեկ շնչով։ Յոահիմ Լյովի գլխավորած թիմը 10 խաղում տոնեց նույնքան հաղթանակ (Գերմանիան, Հյուսիսային Իռլանդիա, Չեխիա, Նորվեգիա, Ադրբեջան, Սան Մարինո)։

ԱԱ-2018-ի Խմբային փուլում Գերմանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Մեքսիկայի (հունիսի 17), Շվեդիայի (հունիսի 23) և Հարավային Կորեայի (հունիսի 27) թիմերը:

ԱԱ-2018-ում բուքմեյքերները Գերմանիայի հավաքականի հաղթանակը սահմանել են 5․5 գործակիցով։ 1/8 եզրափակիչ դուրս գալը ստացել է 1․8 գործակիցը։

Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապահներ. Մանուել Նոյեր («Բավարիա»), Կեւին Տրապ (ՊՍԺ), Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա»):

Պաշտպաններ. Մարվին Պլատենհարդտ («Հերտա»), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Մատիաս Գինտեր («Բորուսիա Մ.»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»), Մատս Հումելս, Նիկլաս Զյուլե, Ժերոմ Բոատենգ, Ջոշուա Կիմիխ (բոլորը՝ «Բավարիա»):

Կիսապաշտպաններ – հարձակվողներ. Սամի Հեդիրա («Յուվենտուս»), Յուլիան Դրաքսլեր (ՊՍԺ), Տոնի Կրոս («Ռեալ»), Տիմո Վերներ («ՌԲ Լայպցիգ»), Մեսութ Օզիլ («Արսենալ»), Մարկո Ռոյս («Բորուսիա Դ.»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Լեոն Գորեցկա («Բավարիա»), Սեբաստիան Ռուդի («Բավարիա»), Յուլիան Բրանդտ («Բայեր-04»), Իլկայ Գյունդոգան («Մանչեսթեր Սիթի»), Մարիո Գոմես («Շտուտգարտ»):

Գլխավոր մարզիչը

58-ամյա Յոահիմ Լյովը 2006 թվականից է գլխավորում Գերմանիայի հավաքականը։ Մինչ այդ նա 2 տարի Յուրգեն Կլինսմանի օգնականն էր։

Լյովի ղեկավարությամբ գերմանացիները բոլոր խոշոր մրցաշարերից վերադարձել են մեդալներով։ Եվրո-2008-ում Գերմանիան պարտվեց եզրափակիչում, ԱԱ-2010-ում գրավեցին երրորդ տեղը, Եվրո-2012-ում նույնպես երրորդն էին։ ԱԱ-2014-ում դարձան չեմպիոն, իսկ 2 տարի անց կայացած Եվրոպայի առաջնությունում բավարարվեցին բրոնզե մեդալներով։ Լյովի համար հաղթական էր նաև Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը (2017թ․)։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը մեկնարկել է հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 15-ը։ Այն կայանալու է Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա ՌիկաԱվստրալիաՍենեգալՆիգերիաՍերբիաՀարավային ԿորեաԴանիաԽորվաթիաԻսլանդիաՇվեյցարիա, ԱնգլիաՌուսաստանԼեհաստան, Բելգիա, Կոլումբիա, Ուրուգվայ, Պորտուգալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Արգենտինա։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս