09:20  ,  9 հունիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները․ Լեհաստանի հավաքական (ֆոտո)

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 23-րդը Լեհաստանի հավաքականն է:

Լեհաստանի համար այս մունդիալը 8-րդն է, նրանք մասնակցել են 1938, 1974, 1978, 1982, 1986, 2002 և 2006 թվականների աշխարհի առաջնություններին։ Լեհերը կարող են հպարտանալ իրենց ֆուտբոլի պատմությամբ․ 1974 և 1982 թվականների նրանք գրավել են երրորդ տեղը։ Նման հաջողություններից հետո նրանք 1986-ին բավարարվեցին 1/8 եզրափակիչով, ինչից հետո այդ երկրի հավաքականը չի մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարերի։ Լեհաստանում վստահ են, որ բացը լրացնելու ժամանակն է։

ԱԱ-2018-ի որակավորման փուլում Լեհաստանը ընդգրկված էր Հայաստանի հետ նույն խմբում։ Ադամ Նավալկայի թիմը առանց խնդրի հաղթահարեց այդ արգելքը (Լեհաստան, Դանիա, Մոնտենեգրո, Ռումինիա, Հայաստան, Ղազախստան)։

ԱԱ-2018-ի խմբային փուլում լեհերը հանդես կգան H խմբում, որտեղ կմրցեն Սենեգալի (հունիսի 19), Կոլումբիայի (հունիսի 24) և Ճապոնիայի (հունիսի 28) հավաքականների հետ։

Լեհաստանի հավաքականի չեմպիոնության գործակիցը բուքմեյքերները սահմանել են 41։

Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

ԴարպասապահներԲարտոշ Բլյակովսկի («Իսպվիչ Թաուն»), Լուկաշ Ֆաբիանսկի («Սուոնսի»), Վոյցեխ Շեսնի («Յուվենտուս»)։

ՊաշտպաններՅան Բեդնարեկ («Սաութհեմփթոն»), Բարտոշ Բերեշինսկի («Սամպդորիա»), Տյագո Սիոնեկ (ՍՊԱԼ), Կամիլ Գլիկ («Մոնակո»), Արտուր Ենջեյչիկ («Լեգիա»), Միխալ Պազդան («Լեգիա»), Լուկաշ Պիշչեկ («Բորուսիա» Դ․)։

ԿիսապաշտպաններՅակուբ Բլաշիկովսկի («Վոլֆսբուրգ»), Յանցեկ Գորալսկի («Լուդոգորեց»), Կամիլ Գրոսիցկի («Հալ Սիթի»), Գժեգոժ Կրիխովյակ («Վեստ Բրոմվիչ»), Ռաֆայել Կուժավա («Գուրնիկ»), Կարոլ Լինետի («Սամպդորիա»), Սլավոմիր Պեշկո («Լեխիա»), Պյոտր Զելինսկի («Նապոլի»), Մացեյ Ռիբուս («Լոկոմոտիվ» Մ․)։

ՀարձակվողներԴավիդ Կովնացկի («Սամպդորիա»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Արկադիուշ Միլիկ («Նապոլի»), Լուկաշ Տեոդորչիկ («Անդերլեխտ»)։

Գլխավոր մարզիչը

60-ամյա Ադամ Նավալկան 2013 թվականից է գլխավորում Լեհաստանի ազգային հավաքականը։ Հետաքրքիր է, որ մասնագետը աշխատել է միայն լեհական ակումբներում։ Նրա վերջին ակումբը եղել է «Գուրնիկը» (2010-2013)։ Նավալկայի ղեկավարությամբ լեհերը հաջողությամբ հաղթահարեցին Եվրո-2016-ի որակավորման փուլը և իրենց պատմության ընթացքում առաջին անգամ հասան քառորդ եզրափակիչ։

Ադամ Նավալկան հիմնականում նախընտրում է 4-2-3-1 տակտիկական դասավորվածությունը։ Լինում են դեպքեր, երբ նա գործում է 2 հարձակվողով։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա ՌիկաԱվստրալիաՍենեգալՆիգերիաՍերբիաՀարավային ԿորեաԴանիաԽորվաթիա, ԻսլանդիաՇվեյցարիա, Անգլիա, Ռուսաստան։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով