21:31  ,  15 հունիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները․ Իսպանիայի հավաքական (ֆոտո)  

Ռուսաստանում մեկնարկած աշխարհի առաջնությունում հունիսի 15-ին պայքարն է սկսելու Իսպանիայի հավաքականը։

Շարունակում ենք ներկայացնել ԱԱ-ի մասնակիցներին: 32 մասնակիցներից 28-րդը Իսպանիայի հավաքականն է:

Իսպանիայի հավաքականը աշխարհի առաջնություններին եզրափակիչ մրցաշարերին մասնակցել է 14 անգամ (1934, 1950, 1962, 1966, 1978, 1982, 1986, 1990, 1994, 1998, 2002, 2006, 2010, 2014)։

Լավագույն արդյունքին իսպանացիները հասել են Վիսենտե Դել Բոսկեյի ղեկավարությամբ, երբ 2010-ի դարձան աշխարհի չեմպիոն։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած առաջնության եզրափակիչում Իսպանիան 1։0 հաշվով հաղթեց Հոլանդիային։ Միակ գոլը խփեց Անդրես Ինյեստան (116 րոպեին)։

Իսպանիան ԱԱ-2018-ի որակավորման փուլի G խմբում խնդիրներ չունեցավ և գրավեց առաջին տեղը (Իսպանիա, Իտալիա, Ալբանիան, Իսրայել, Մակեդոնիա, Լիխտենշտեյն)։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Իսպանիան մրցելու է Պորտուգալիայի (հունիսի 15, Սոչի), Իրանի (հունիսի 20, Կազան) եւ Մարոկկոյի (հունիսի 25, Կալինինգրադ) հավաքականների հետ:

ԱԱ-2018-ում բուքմեյքերները Իսպանիայի հավաքականի հաղթանակը սահմանել են 7․50 գործակիցով։ 1/8 եզրափակիչ դուրս գալը ստացել է 2․1 գործակիցը։

Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապահներ. Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կեպա Արիսաբալագա («Աթլետիկ), Խոսե Ռեյնե («Նապոլի»):

Պաշտպաններ. Ժերար Պիկե, Ժորդի Ալբա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Սերխիո Ռամոս, Դանիել Կարվախալ, Նաչո Ֆերնանդես (բոլորը՝ «Ռեալ»), Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»), Նաչո Մոնրեալ («Արսենալ»), Ալվարո Օդրիսոլա («Ռեալ Սոսյեդադ»):

Կիսապաշտպաններ. Մարկո Ասենսիո, Իսկո, Լուկաս Վասկես (բոլորը՝ «Ռեալ»), Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Կոկե, Սաուլ Նյիգես (երկուսն էլ՝ «Աթլետիկո»»), Տյագո Ալկանտարա («Բավարիա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»):

Հարձակվողներ. Յագո Ասպաս («Սելտա»), Ռոդրիգո («Վալենսիա»), Դիեգո Կոստա («Աթլետիկո»):

Իսպանիայի հավաքականի նախնական հայտացուցակից դուրս են մնացել Սեսկ Ֆաբրեգասը, Ալվարո Մորատան, Մարկոս Ալոնսոն (բոլորը՝ «Չելսի») եւ Էկտոր Բելերինը («Արսենալ»):

Գլխավոր մարզիչը

ԱԱ-2018-ի մեկնարկից մեկ օր առաջ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգիին, որը հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է Մադրիդի «Ռեալը»։

Ստեղծված ծանր պայմաններում որոշվեց, որ աշխարհի առաջնության ժամանակ թիմը գլխավորելու է Ֆերնանդո Իերոն։ Նա մինչ այս զբաղեցնում էր ԻՖՖ-ի մարզական տնօրենի պաշտոնը։

50-ամյա Իերոն մարզչական փորձ ևս ունի․ 2016/17 մրցաշրջանում մարզել է «Ռեալ Օվեդոն»։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը մեկնարկել է հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 15-ը։ Այն կայանալու է Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա ՌիկաԱվստրալիաՍենեգալՆիգերիաՍերբիաՀարավային ԿորեաԴանիաԽորվաթիաԻսլանդիաՇվեյցարիա, ԱնգլիաՌուսաստանԼեհաստան, Բելգիա, Կոլումբիա, Ուրուգվայ, Պորտուգալիա։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով