Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչն անդրադարձել է Ռուսաստանում այս ամռանը կայացած աշխարհի առաջնության եզրափակիչին: Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականների միջեւ խաղից հետո Մոսկվայում հորդառատ անձրեւ էր:
«Ես կարծես չէի նկատում, որ անձրեւ էր գալիս, քանի դեռ այն չավարտվեց: Իմ սանրվածն ու տեսքն այդ պահին նշանակություն չունեին ինձ համար, քանի որ մտածում էի միայն խաղացողների մասին:
Տեսնելով, որ Լուկա Մոդրիչն աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակով գալիս է ինձ մոտ, նրա աչքերից հասկացա, որ ամեն ինչի պատրաստ էր այլ մրցանակով լինելու համար: Պարզապես չէի կարող չհուզվել նրա ու ամբողջ թիմի համար»,- Խորվաթիայի նախագահի խոսքը մեջբերում է «Коммерсантъ»-ը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը 2:4 հաշվով պարտվել էր ֆրանսիացիներին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով աշխարհի փոխչեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:01 , 26 հոկտեմբերի
01:39 , 26 հոկտեմբերի
23:52 , 25 հոկտեմբերի
23:35 , 25 հոկտեմբերի
22:53 , 25 հոկտեմբերի
22:36 , 25 հոկտեմբերի
19:56 , 25 հոկտեմբերի 
19:18 , 25 հոկտեմբերի 
17:53 , 25 հոկտեմբերի 
17:49 , 25 հոկտեմբերի