10:15  ,  13 հունիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները․ Ուրուգվայի հավաքական (ֆոտո)  

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 26-րդը Ուրուգվայի հավաքականն է:

Աշխարհի կրկնակի չեմպիոնների համար (1930, 1950) ԱԱ-2018-ը 13-րդն է։ 2011 թվականի Ամերիկայի գավաթակիրները նախորդ աշխարհի առաջնության ժամանակ պարտվեցին 1/8 եզրափակիչ փուլում։ 2010-ին էլ հասան մինչև կիսաեզրափակիչ։

ԱԱ-2018-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարում Ուրուգվայը գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն Բրազիլիային։

ԱԱ-2018-ի Խմբային փուլում Ուրուգվայի հավաքականի մրցակիցները կլինեն Եգիպտոսի (հունիսի 15), Սաուդյան Արաբիայի (հունիսի 20)  եւ Ռուսաստանի (հունիսի 25) թիմերը: Խմբի ֆավորիտ կարելի է համարել ուրուգվայցիներին, սակայն թերագնահատել Մոհամեդ Սալահով զինված Եգիպտոսին և կազմակերպիչ երկիր Ռուսաստանին չարժե։

Գլխավոր մարզիչը

71-ամյա Օսկար Տաբարեսը 2006 թվականից գլխավորում է Ուրուգվայի հավաքականը։ Ազգային թիմի նախկին պաշտպանը 2011-ին նվաճել է Ամերիկայի գավաթը։

«Մաեստրո» մականունով մասնագետը 2012-ի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ գլխավորել է Ուրուգվայի հավաքականը։

Ուրուգվայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 30 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 1.15 գործակից:

Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապահներ. Մարտին Կամպանյա («Ինդեպենդիենտե»), Ֆերնանդո Մուսլերա («Գալաթասարայ»), Մարտին Սիլվա («Վասկո դա Գամա»):

Պաշտպաններ. Դիեգո Գոդին («Աթլետիկո»), Սեբաստիան Կոատես («Սպորտինգ»), Խոսե Խիմենես («Աթլետիկո»), Մաքսի Պերեյրա («Պորտու»), Գաստոն Սիլվա (Ինդեպենդիենտե), Մարտին Կասերես («Լացիո»), Գիլյերմո Վարելա («Պենյարոլ»):

Կիսապաշտպաններ. Նաիտան Նանդես («Բոկա Խունիորս»), Լուկաս Տորեյրա («Սամպդորիա»), Մատիաս Վեսինո («Ինտեր»), Ռոդրիգո Բենտակուր («Յուվենտուս»), Կարլոս Սանչես («Մոնտերեյ»), Ջորջիան դե Արասկաետա («Կրուզեյրո»), Դիեգո Լակսալտ  («Ջենոա»), Կրիստիան Ռոդրիգես («Պենյարոլ»), Խոնատան Ուրետավիսկայա («Մոնտերեյ»):

Հարձակվողներ. Կրիստիան Ստուանի («Ժիրոնա»), Մաքսի Գոմես («Սելտա»), Էդինսոն Կավանի (ՊՍԺ), Լուիս Սուարես («Բարսելոնա»):

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա ՌիկաԱվստրալիաՍենեգալՆիգերիաՍերբիաՀարավային ԿորեաԴանիաԽորվաթիաԻսլանդիաՇվեյցարիա, ԱնգլիաՌուսաստանԼեհաստան, Բելգիա, Կոլումբիա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով