09:48  ,  8 հունիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները․ Ռուսաստանի հավաքական (ֆոտո)

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 22-րդը մրցաշարն ընդունող երկրի հավաքականն է:

Ռուսաստանի հավաքականի համար այս մունդիալը 4-րդն է։ Մինչ այս նրանք մասնակցել են 1994, 2002 և 2014 թվականների աշխարհի առաջնություններին։ Լավագույն արդյունքը խմբային մրցաշարին մասնակցելն է․ ռուսները երբեք չեն հաղթահարել այդ փուլի արգելքը։

Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմը ԱԱ-2018-ին մասնակցում է որպես կազմակերպիչ երկիր։

ԱԱ-2018-ի խմբային փուլում ռուսները հանդես կգան A խմբում, որտեղ կմրցեն Սաուդյան Արաբիայի (հունիսի 14), Եգիպտոսի (հունիսի 19) և Ուրուգվայի (հունիսի 25) հավաքականների հետ։

Ռուսաստանի հավաքականի չեմպիոնության գործակիցը բուքմեյքերները սահմանել են 34։

Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապահներ. Իգոր Ակինֆեեւ (ԲԿՄԱ, Մոսկվա), Վլադիմիր Գաբուլով («Բրյուգե» Բելգիա), Անդրեյ Լունյով («Զենիթ»): 

Պաշտպաններ. Վլադիմիր Գրանատ («Ռուբին»), Սերգեյ Իգնաշեւիչ (ԲԿՄԱ), Ֆյոդոր Կուդրյաշով («Ռուբին»), Իլյա Կուտեպով («Սպարտակ»), Անդրեյ Սեմյոնով («Ախմատ»), Իգոր Սմոլնիկով («Զենիթ»), Մարիո Ֆերնանդես (ԲԿՄԱ):

Կիսապաշտպաններ. Յուրի Գազինսկի («Կրասնոդար»), Ալեքսանդր Գոլովին (ԲԿՄԱ), Ալան Ձագոեւ (ԲԿՄԱ), Ալեքսանդր Երոխին («Զենիթ»), Յուրի Ժիրկով («Զենիթ»), Ռոման Զոբնին («Սպարտակ»), Դալեր Կուզյաեւ («Զենիթ»), Անտոն Միրանչուկ («Լոկոմոտիվ»), Ալեքսանդր Սամեդով («Սպարտակ»), Դենիս Չերիշեւ («Վիլյառեալ», Իսպանիա): 

Հարձակվողներ. Արտյոմ Ձյուբա («Արսենալ Տուլա»), Ալեքսեյ Միրանչուկ («Լոկոմոտիվ»), Ֆյոդոր Սմոլով («Կրասնոդար»):

Մարզիչը

Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահ (1992-2002), 54-ամյա Ստանիսլավ Չերչեսովը ազգային հավաքականը գլխավորում է 2016 թվականից։ Նրա գլխավորությամբ ընտրանին անցկացրել է 20 հանդիպում, հաղթել է 5-ում, պարտվել է 9 խաղում։ Մինչ այս նա հաջողությամբ աշխատել է Վարշավայի «Լեգիայում» (Լեհաստանի չեմպիոն և գավաթակիր)։ Գլխավորել է նաև Մոսկվայի «Դինամոն» և «Սպարտակը»։ Չերչեսովը հիմնականում նախընտրում է 4-2-3-1 տակտիկական դասավորվածությունը։  

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա ՌիկաԱվստրալիաՍենեգալՆիգերիաՍերբիաՀարավային ԿորեաԴանիաԽորվաթիա, ԻսլանդիաՇվեյցարիա, Անգլիա։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս