19:50  ,  15 հունիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները․ Պորտուգալիայի հավաքական (ֆոտո)  

Ռուսաստանում մեկնարկած աշխարհի առաջնությունում հունիսի 15-ին պայքարն է սկսելու Պորտուգալիայի հավաքականը։

Շարունակում ենք ներկայացնել ԱԱ-ի մասնակիցներին: 32 մասնակիցներից 27-րդը Պորտուգալիայի հավաքականն է:

Եվրոպայի գործող չեմպիոնները մունդիալներին սկսել են մասնակցել 1966 թվականից, հենց այդ տարի նրանք առաջին անգամ մասնակցելով աշխարհի առաջնությանը գրավեցին երրորդ տեղը։

Նրանց համար հաջորդ ԱԱ-ն 1986-ին էր։ Մեքսիկայում Պորտուգալիայի հավաքականը չհաղթահարեց խմբային փուլի արգելքը։

2002 թվականից պորտուգալացիները մշտապես մասնակցում են աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերին։

ԱԱ-2018-ի որակավորման փուլում Պորտուգալիան ընդգրկված էր B խմում, որտեղ գրավեց առաջին տեղը (Պորտուգալիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ֆարերյան Կղզիներ, Լիտվա, Անդորրա)։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Պորտուգալիան մրցելու է Իսպանիայի (հունիսի 15, Սոչի), Մարոկկոյի (հունիսի 20, Մոսկվա) եւ Իրան (հունիսի 25, Սարանսկ) հավաքականների հետ:

ԱԱ-2018-ում բուքմեյքերները Պորտուգալիայի հավաքականի հաղթանակը սահմանել են 26 գործակիցով։ 1/8 եզրափակիչ դուրս գալը ստացել է 2․8 գործակիցը։

Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապահներ. Անտոնի Լոպեշ («Լիոն»), Բետու («Գյոզտեպե»), Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»): 

Պաշտպաններ. Բրունու Ալվեշ («Ռեյնջերս»), Սեդրիկ Սոարեշ («Սաութհեմփթոն»), Ժոզե Ֆոնտե («Դալյան Իֆան»), Մարիու Ռուի («Նապոլի»), Պեպե («Բեշիկթաշ»), Ռաֆայել Գերեյրո («Բորուսիա Դ.»), Ռիկարդու Պերեյրա («Պորտու»), Ռուբեն Դիաշ («Բենֆիկա»): 

Կիսապաշտպաններ. Ադրիեն Սիլվա («Լեսթեր»), Բրունու Ֆերնանդեշ, Ուիլյամ Կարվալյո (երկուսն էլ՝ «Սպորտինգ»), Ժոաո Մարիու («Վեստ Հեմ»), Ժոաու Մոուտինյո («Մոնակո»), Մանուել Ֆերնանդեշ («Լոկոմոտիվ»):

Հարձակվողներ. Անդրե Սիլվա («Միլան»), Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Ժելսոն Մարտինշ («Սպորտինգ»), Գոնսալու Գուեդեշ («Վալենսիա»), Ռիկարդո Կուարեժմա («Բեշիկթաշ»):

Գլխավոր մարզիչը

61-ամյա Ֆերնանդու Սանտուշը 2014 թվականից է աշխատում Պորտուգալիայի հավաքականում։ Նրա գրանցած ամենալուրջ հաջողությունը Եվրո-2016-ի չեմպիոնությունն է։

Մարզչական կարիերայի ընթացքում պորտուգալացի մասնագետը 2010-2014 թվականներին գլխավորել է Հունաստանի հավաքականը։ Նա նաև աշխատել է հունական ՊԱՕԿ-ում։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը մեկնարկել է հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 15-ին։ Այն կայանալու է Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա ՌիկաԱվստրալիաՍենեգալՆիգերիաՍերբիաՀարավային ԿորեաԴանիաԽորվաթիաԻսլանդիաՇվեյցարիա, ԱնգլիաՌուսաստանԼեհաստան, Բելգիա, Կոլումբիա, Ուրուգվայ։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով