Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճած Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը ջերմ ընդունելության է արժանացել բոսնիական Լիվնո քաղաքում, որը նրա ծննդավայրն է:
Քաղաքային հրապարակում հավաքվել են 50-60 հազար երկրպագուներ: Տեղի իշխանությունների տվյալներով, դա Լիվնո քաղաքի պատմության ամենամեծ կուտակումն էր:
Լիվնոն գտնվում է Բոսնիա եւ Հերցեգովինայի 10-րդ շրջանում, իսկ բնակչությունը կազմում է մոտ 35 հազար մարդ: Նրանցից մոտ 30 հազարն իրենց համարում են խորվաթ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում այս ամռանն անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում խորվաթները հասել էին մինչեւ եզրափակիչ, որտեղ 2:4 հաշվով պարտվել էին Ֆրանսիայի հավաքականին: 51-ամյա Զլատկո Դալիչը Խորվաթիայի հավաքականը գլխավորել էր ԱԱ-2018-ից առաջ՝ որակավորման փուլի փլեյ-օֆֆ խաղերի նախաշեմին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:40 , 26 հոկտեմբերի
21:29 , 26 հոկտեմբերի 
20:59 , 26 հոկտեմբերի
20:01 , 26 հոկտեմբերի
19:36 , 26 հոկտեմբերի
19:06 , 26 հոկտեմբերի
18:11 , 26 հոկտեմբերի
17:51 , 26 հոկտեմբերի
17:02 , 26 հոկտեմբերի
16:32 , 26 հոկտեմբերի