22:10  ,  9 նոյեմբերի, 2026

Էրլինգ Հոլանդը՝ Golden Player մրցանակի դափնեկիր

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է իտալական Tuttosport պարբերականի Golden Player մրցանակի դափնեկիր։

Նա երկրորդ անգամ արժանացավ այս մրցանակին։ Նախորդ անգամ Էրլինգ Հոլանդը Golden Player էր ճանաչվել 2023 թվականին։

Անցած մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» եւ Նորվեգիայի հավաքականի հետ մասնակցել է 53 հանդիպման, խփել է 46 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում