18:50  ,  10 օգոստոսի, 2018

ԱԱ–2018. 136 միլիարդ եվրոյի խաղադրույք

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) խաղադրույքների մոնիտորինգի Sportradar համակարգի միջոցով ամփոփել է հունիս–հուլիսին Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության հանդիպումների վերաբերյալ ամբողջ աշխարհում արված խաղադրույքների դինամիկան։

«Խաղադրույքների եւ գործակիցների վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխարհի առաջնության ոչ մի հանդիպում չի եղել կասկածելի»,– ասվում է ՖԻՖԱ–ի հայտարարությունում։

ԱԱ–2018–ի հանդիպումների համար արված խաղադրույքների ընդհանուր գումարը կազմել է 136 միլիարդ եվրո։ Յուրաքանչյուր խաղին միջինը կատարվել է 2.1 միլիարդ եվրոյի խաղադրույք։

Հիշեցնենք, որ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 4։2 հաշվով հաղթեց Խորվաթիայի հավաքականին եւ երկրորդ անգամ հռչկավեց աշխարհի չեմպիոն։ Խորվաթիան առաջին անգամ էր հասել եզրափակիչ։ Երրորդ տեղի համար խաղում Բելգիան 2։0 հաշվով հաղթեց անգլիացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով