Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի անհաջողության պատճառը կարող էր լինել թիմի ներսում տիրող լարված մթնոլորտը:
Bild-ի համաձայն՝ ԱԱ-2018-ի ժամանակ Բունդեսթիմը բաժանված էր եղել 2 ճամբարի: Մի կողմում հայտնվել էին գերմանացիները՝ Թոմաս Մյուլերը, Մատս Հումելսն ու այլք, իսկ մյուս կողմում՝ այլազգի ֆուտբոլիստները, այդ թվում՝ Մեսութ Օզիլը, Ժերոմ Բոատենգը եւ Իլկայ Գյունդոգանը:
Լեգեոնականները գերմանացիներին անվանել են «կարտոֆիլ». այդպես գերմանացիներին անվանում են թուրքերը: Իսկ գերմանացի խաղացողները այազգիներին անվանել են «կանակե». դա գերմաներեն վիրավորական արտահայտություն է այլ երկրների ներկայացուցիչների հասցեին:
Միեւնույն ժամանակ, 2 խմբերն էլ դժգոհ են եղել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովից: Այլազգի ֆուտբոլիստներին դուր չի եկել, որ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեն տեղ չի գտել թիմում, իսկ գերմանացիները դժգոհ էին Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սանդրո Վագների բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը ԱԱ-2018-ին մեկնել էր աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում եւ պատմության մեջ առաջին անգամ չէր կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի