16:50  ,  16 հունիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները․ Արգենտինայի հավաքական (ֆոտո)

Ռուսաստանում հունիսի 14-ին մեկնարկած աշխարհի առաջնությունում պայքարն է սկսում Արգենտինայի հավաքականը։

Շարունակում ենք ներկայացնել ԱԱ-ի մասնակիցներին: 32 մասնակիցներից 30-րդը հենց Ալբիսելեստեն է:

Աշխարհի կրկնակի չեմպիոնները (1978, 1986) մունդիալներին չեն մասնակցել միայն 4 անգամ (1938, 1950, 1954, 1970): Նախորդ առաջնության ժամանակ արգենտինացիները հասան եզրափակիչ, որտեղ պարտվեցին Գերմանիային (0:1)։

ԱԱ-2018-ի որակավորման մրցաշարում Արգենտինան զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և նվաճեց եզրափակիչ փուլի մրցաշարի ուղեգիր։ Խորխե Սամպաուլիի թիմից ավելի բարձր տեղ գրավեցին Ուրուգվայը և Բրազիլիան։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Արգենտինայի մրցակիցները կլինեն Իսլանդիան (հունիսի 16), Խորվաթիան (հունիսի 21) և Նիգերիան (հունիսի 26)։

ԱԱ-2018-ում բուքմեյքերները Արգենտինայի հավաքականի հաղթանակը սահմանել են 10 գործակիցով։ 1/8 եզրափակիչ դուրս գալը ստացել է 2․1 գործակիցը։

Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապահներ  Սերխիո Ռոմերո («Մանչեսթեր Յունայթեդ»), Վիլի Կաբալյերո («Չելսի»), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»)։

Պաշտպաններ Մարկոս Ռոխո («Մանչեսթեր Յունայթեդ»), Քրիստիան Անսալդի («Տորինո»), Ֆեդերիկո Ֆասիո («Ռոմա»), Նիկոլաս Օտամենդի («Մանչեսթեր Սիթի»), Մարկոս Ակունյա («Սպորտինգ»), Էդուարդո Սալվիո («Բեֆիկա»), Նիկոլաս Տալյաֆիկո («Այաքս»), Գաբրիել Մերկադո («Սևիլիա»)։

Կիսապաշտպաններ Մաքսիմիլիանո Մեսա («Ինդեպենդենտե»), Խավիեր Մասկերանո («Հեբեյ Չայնա Ֆորչուն»), Մանուել Լանսինի («Վեստ Հեմ»), Ջովանի Լո Սելսո, Անխել Դի Մարիա (երկուսն էլ ՊՍԺ), Լուկաս Բիգլյա («Միլան»), Էվեր Բանեգա Սևիլիա»), Քրիստիան Պավոն («Բոկա Խունիորս»)։

Հարձակվողներ Գոնսալո Իգուաին, Պաուլո Դիբալա (երկուսն էլ «Յուվենտուս»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»)։

Գլխավոր մարզիչը

Իսպանական «Սևիլիայում» 1 տարի աշխատելուց հետո Խորխե Սամպաուլին գլխավորեց Արգենտինայի հավաքականը։ Սամպաուլին ֆուտբոլային հանրությանը ավելի հայտնի դարձավ 2015 թվականին, երբ Չիլիի հավաքականի հետ դարձավ Ամերիկայի գավաթակիր։

58-ամյա արգենտինացին աշխատել է նաև չիլիական «Ունիվերսիդատ Դե Չիլի» ակումբում։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը մեկնարկել է հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 15-ը։ Այն կայանալու է Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա ՌիկաԱվստրալիաՍենեգալՆիգերիաՍերբիաՀարավային ԿորեաԴանիաԽորվաթիաԻսլանդիաՇվեյցարիա, ԱնգլիաՌուսաստանԼեհաստան, Բելգիա, Կոլումբիա, Ուրուգվայ, Պորտուգալիա, Իսպանիա, Ֆրանսիա։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով