13:50  ,  16 հունիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները․ Ֆրանսիայի հավաքական (ֆոտո)  

Ռուսաստանում հունիսի 14-ին մեկնարկած աշխարհի առաջնությունում պայքարն է սկսում Ֆրանսիայի հավաքականը։

Շարունակում ենք ներկայացնել ԱԱ-ի մասնակիցներին: 32 մասնակիցներից 29-րդը Ֆրանսիայի հավաքականն է:

Ֆրանսիայի հավաքականը մունդիալներին չի մասնակցել միայն 5 անգամ (1950, 1970, 1974, 1990, 1994)։ Լավագույն արդյունքը ֆրանսիացիները գրանցել են 1998-ի տնային առաջնությունում, երբ Զինեդին Զիդանի փայլուն խաղի արդյունքում նվաճեցին ՖԻՖԱ-ի գավաթը։

Ֆրանսիան 2 անգամ դարձել է նաև բրոնզե մեդալակիր (1958, 1986)։

ԱԱ-2018-ի որակավորման փուլում Ֆրանսիան առանց խնդիրների խմբում գրավեց առաջին հորիզոնականը (Ֆրանսիա, Շվեդիա, Հոլանդիա, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, Բելառուս)։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Ֆրանսիան մրցելու է Ավստրալիայի (հունիսի 16), Պերուի (հունիսի 21) եւ Դանիայի (հունիսի 26) հավաքականների հետ:

ԱԱ-2018-ում բուքմեյքերները Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը սահմանել են 7․50 գործակիցով։ 1/8 եզրափակիչ դուրս գալը ստացել է 1․8 գործակիցը։

Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Դարպասապահներ. Ալֆոնս Արելոա (ՊՍԺ), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Սթիվ Մանդանդա («Մարսել»):

Պաշտպաններ. Լուկաս Էրնանդես («Աթլետիկո»), Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ), Բենժամեն Մենդի («Մանչեսթեր Սիթի»), Բենժամեն Պավար («Շտուտգարտ»), Ադիլ Ռամի («Մարսել»), Ջիբրիլ Սիդիբե («Մոնակո»), Սամյուել Ումտիտի («Բարսելոնա»), Ռաֆայել Վարան («Ռեալ»):

Կիսապաշտպաններ. Ն՛Գոլո Կանտե («Չելսի»), Բլեզ Մատյուիդի («Յուվենտուս»), Ստիվեն Նզոնզի («Սեւիլիա»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կորանտեն Տոլիսո («Բավարիա»):

Հարձակվողներ. Ուսման Դեմբելա («Բարսելոնա»), Նաբիլ Ֆեկիր («Լիոն»), Օլիվյե Ժիրու («Չելսի»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»), Տոմա Լեմար («Մոնակո»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Ֆլորիան Տովեն («Մարսել»):

Գլխավոր մարզիչը

49-ամյա աշխարհի չեմպիոն (1998) Դիդյե Դեշամը 2012 թվականից է գլխավորում Ֆրանսիայի հավաքականը։ Նրա ղեկավարությամբ ֆրանսիացիները Եվրո-2016-ում հասան եզրափակիչ, որտեղ պարտվեցին Պորտուգալիային։ Իսկ մինչ այդ, ԱԱ-2014-ում թիմին դուրս բերեց քառորդ եզրափակիչ (պարտվեցին Գերմանիային)։

Ֆրանսիայի հավաքականից առաջ Դեշամը հաջողությամբ աշխատել է նաև «Մարսելում», որի հետ դարձել է երկրի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը մեկնարկել է հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 15-ը։ Այն կայանալու է Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա ՌիկաԱվստրալիաՍենեգալՆիգերիաՍերբիաՀարավային ԿորեաԴանիաԽորվաթիաԻսլանդիաՇվեյցարիա, ԱնգլիաՌուսաստանԼեհաստան, Բելգիա, 

Կոլումբիա, Ուրուգվայ, Պորտուգալիա, Իսպանիա։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով