21:19  ,  9 նոյեմբերի, 2026

Պաու Կուբարսին՝ Golden Boy մրցանակի դափնեկիր

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի19-ամյա պաշտպան Պաու Կուբարսին ճանաչվել է 2026թ․ Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ արժանանալով իտալական Tuttosport-ի Golden Boy ամենամյա մրցանակին։

Անցած մրցաշրջանում Կուբարսին Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն՝ ճանաչվելով նաեւ աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Անցած տարի Golden Boy մրցանակին արժանացել էր Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Դեզիրե Դուեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում