Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիան (FIFPro) ներկայացրել է տարվա խորհրդանշական հավաքականը, որի ընտրությանը քվեարկությամբ մասնակցել է 19 806 պրոֆեսիոնալ ֆուտբոլի ամբողջ աշխարհից։
18-րդ անգամ տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Նախորդ անգամ նա 2023 թվականին էր ընդգրկվել այս վարկածով տարվա խորհրդանշական հավաքականում։
Մեսին ռեկորդակիր է այս ցուցանիշով։ Երկրորդ տեղում է սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 15 անգամ է ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում FIFPro-ի վարկածով։
Դարպասապահ․ Դավիդ Ռայա («Արսենալ», Իսպանիա)։
Պաշտպաններ․ Պաու Կուբարսի («Բարսելոնա», Իսպանիա), Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո), Նունու Մենդեշ (ՊՍԺ, Պորտուգալիա):
Կիսապաշտպաններ․ Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»/ «Բարսելոնա», Իսպանիա), Վիտինյա (ՊՍԺ, Պորտուգալիա)։
Հարձակվողներ․ Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա), Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա), Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», Արգենտինա), Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի