19:03  ,  9 նոյեմբերի, 2026

Յամալն ու Օյարսաբալը բաց կթողնեն Իսպանիայի առաջիկա հանդիպումը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը բաց կթողնի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի առաջիկա հանդիպումը Չեխիայի թիմի հետ Ազգերի լիգայի խմբային փուլում, հաղորդում է իսպանական AS-ը։

Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Լա Լիգայի 12-րդ տուրի խաղում Լամին Յամալը աջ ծնկի թեթեւ վնասվածք է ստացել, «Բարսելոնան» հաղթել էր 2։1 հաշվով իսպանացի հարձակվող Ֆերմին Լոպեսի դուբլի շնորհիվ։

Իսպանիայի հավաքականի առաջիկա հանդիպումը բաց կթողնի նաեւ «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Միկել Օյարսաբալը, որը վերականգնվում է վարակային հիվանդությունից հետո։

Իսպանիան Չեխիային կհյուրընկալվի նոյեմբերի 12-ին, իսկ վերջին տուրում նոյեմբերի 15-ին կընդունի Անգլիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print