13:50 16 հունիսի, 2018Ռուսաստանում հունիսի 14-ին մեկնարկած աշխարհի առաջնությունում պայքարն է սկսում Ֆրանսիայի հավաքականը։
Շարունակում ենք ներկայացնել ԱԱ-ի մասնակիցներին: 32 մասնակիցներից 29-րդը Ֆրանսիայի հավաքականն է:
Ֆրանսիայի հավաքականը մունդիալներին չի մասնակցել միայն 5 անգամ (1950, 1970, 1974, 1990, 1994)։ Լավագույն արդյունքը ֆրանսիացիները գրանցել են 1998-ի տնային առաջնությունում, երբ Զինեդին Զիդանի փայլուն խաղի արդյունքում նվաճեցին ՖԻՖԱ-ի գավաթը։
Ֆրանսիան 2 անգամ դարձել է նաև բրոնզե մեդալակիր (1958, 1986)։
ԱԱ-2018-ի որակավորման փուլում Ֆրանսիան առանց խնդիրների խմբում գրավեց առաջին հորիզոնականը (Ֆրանսիա, Շվեդիա, Հոլանդիա, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, Բելառուս)։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Ֆրանսիան մրցելու է Ավստրալիայի (հունիսի 16), Պերուի (հունիսի 21) եւ Դանիայի (հունիսի 26) հավաքականների հետ:
ԱԱ-2018-ում բուքմեյքերները Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը սահմանել են 7․50 գործակիցով։ 1/8 եզրափակիչ դուրս գալը ստացել է 1․8 գործակիցը։

Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում
Դարպասապահներ. Ալֆոնս Արելոա (ՊՍԺ), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Սթիվ Մանդանդա («Մարսել»):
Պաշտպաններ. Լուկաս Էրնանդես («Աթլետիկո»), Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ), Բենժամեն Մենդի («Մանչեսթեր Սիթի»), Բենժամեն Պավար («Շտուտգարտ»), Ադիլ Ռամի («Մարսել»), Ջիբրիլ Սիդիբե («Մոնակո»), Սամյուել Ումտիտի («Բարսելոնա»), Ռաֆայել Վարան («Ռեալ»):
Կիսապաշտպաններ. Ն՛Գոլո Կանտե («Չելսի»), Բլեզ Մատյուիդի («Յուվենտուս»), Ստիվեն Նզոնզի («Սեւիլիա»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կորանտեն Տոլիսո («Բավարիա»):
Հարձակվողներ. Ուսման Դեմբելա («Բարսելոնա»), Նաբիլ Ֆեկիր («Լիոն»), Օլիվյե Ժիրու («Չելսի»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»), Տոմա Լեմար («Մոնակո»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Ֆլորիան Տովեն («Մարսել»):

Գլխավոր մարզիչը
49-ամյա աշխարհի չեմպիոն (1998) Դիդյե Դեշամը 2012 թվականից է գլխավորում Ֆրանսիայի հավաքականը։ Նրա ղեկավարությամբ ֆրանսիացիները Եվրո-2016-ում հասան եզրափակիչ, որտեղ պարտվեցին Պորտուգալիային։ Իսկ մինչ այդ, ԱԱ-2014-ում թիմին դուրս բերեց քառորդ եզրափակիչ (պարտվեցին Գերմանիային)։
Ֆրանսիայի հավաքականից առաջ Դեշամը հաջողությամբ աշխատել է նաև «Մարսելում», որի հետ դարձել է երկրի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը մեկնարկել է հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 15-ը։ Այն կայանալու է Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։
ԱԱ-2018-ի մասնակիցները.
Ճապոնիա, Պերու, Եգիպտոս, Շվեդիա, Մեքսիկա, Թունիս, Իրան, Պանամա, Մարոկկո, Սաուդյան Արաբիա, Կոստա Ռիկա, Ավստրալիա, Սենեգալ, Նիգերիա, Սերբիա, Հարավային Կորեա, Դանիա, Խորվաթիա, Իսլանդիա, Շվեյցարիա, Անգլիա, Ռուսաստան, Լեհաստան, Բելգիա,
Կոլումբիա, Ուրուգվայ, Պորտուգալիա, Իսպանիա։
NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:
Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։
Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։
Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։
Մանրամսները․ www.totogaming.am
Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։
Լուսաբանման գործընկերն է Ucom-ը:
Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.