Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 26-րդը Ուրուգվայի հավաքականն է:
Աշխարհի կրկնակի չեմպիոնների համար (1930, 1950) ԱԱ-2018-ը 13-րդն է։ 2011 թվականի Ամերիկայի գավաթակիրները նախորդ աշխարհի առաջնության ժամանակ պարտվեցին 1/8 եզրափակիչ փուլում։ 2010-ին էլ հասան մինչև կիսաեզրափակիչ։
ԱԱ-2018-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարում Ուրուգվայը գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն Բրազիլիային։
ԱԱ-2018-ի Խմբային փուլում Ուրուգվայի հավաքականի մրցակիցները կլինեն Եգիպտոսի (հունիսի 15), Սաուդյան Արաբիայի (հունիսի 20) եւ Ռուսաստանի (հունիսի 25) թիմերը: Խմբի ֆավորիտ կարելի է համարել ուրուգվայցիներին, սակայն թերագնահատել Մոհամեդ Սալահով զինված Եգիպտոսին և կազմակերպիչ երկիր Ռուսաստանին չարժե։
Գլխավոր մարզիչը
71-ամյա Օսկար Տաբարեսը 2006 թվականից գլխավորում է Ուրուգվայի հավաքականը։ Ազգային թիմի նախկին պաշտպանը 2011-ին նվաճել է Ամերիկայի գավաթը։
«Մաեստրո» մականունով մասնագետը 2012-ի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ գլխավորել է Ուրուգվայի հավաքականը։
Ուրուգվայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 30 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 1.15 գործակից:
Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում
Դարպասապահներ. Մարտին Կամպանյա («Ինդեպենդիենտե»), Ֆերնանդո Մուսլերա («Գալաթասարայ»), Մարտին Սիլվա («Վասկո դա Գամա»):
Պաշտպաններ. Դիեգո Գոդին («Աթլետիկո»), Սեբաստիան Կոատես («Սպորտինգ»), Խոսե Խիմենես («Աթլետիկո»), Մաքսի Պերեյրա («Պորտու»), Գաստոն Սիլվա (Ինդեպենդիենտե), Մարտին Կասերես («Լացիո»), Գիլյերմո Վարելա («Պենյարոլ»):
Կիսապաշտպաններ. Նաիտան Նանդես («Բոկա Խունիորս»), Լուկաս Տորեյրա («Սամպդորիա»), Մատիաս Վեսինո («Ինտեր»), Ռոդրիգո Բենտակուր («Յուվենտուս»), Կարլոս Սանչես («Մոնտերեյ»), Ջորջիան դե Արասկաետա («Կրուզեյրո»), Դիեգո Լակսալտ («Ջենոա»), Կրիստիան Ռոդրիգես («Պենյարոլ»), Խոնատան Ուրետավիսկայա («Մոնտերեյ»):
Հարձակվողներ. Կրիստիան Ստուանի («Ժիրոնա»), Մաքսի Գոմես («Սելտա»), Էդինսոն Կավանի (ՊՍԺ), Լուիս Սուարես («Բարսելոնա»):
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։
ԱԱ-2018-ի մասնակիցները.
Ճապոնիա, Պերու, Եգիպտոս, Շվեդիա, Մեքսիկա, Թունիս, Իրան, Պանամա, Մարոկկո, Սաուդյան Արաբիա, Կոստա Ռիկա, Ավստրալիա, Սենեգալ, Նիգերիա, Սերբիա, Հարավային Կորեա, Դանիա, Խորվաթիա, Իսլանդիա, Շվեյցարիա, Անգլիա, Ռուսաստան, Լեհաստան, Բելգիա, Կոլումբիա։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում