Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» ընդունեց չեմպիոն «Փյունիկին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
«Փյունիկն» առաջինը հասավ հաջողության 26-ամյա բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչի գոլի շնորհիվ։ Դաշտի տերերը պատասխան գոլը խփեցին վերջնամասում։ Աչքի ընկավ 25-ամյա կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Կուասի Էզան։
19 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 40 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ուրարտուից» հետ է 4 միավոր։ «Ուրարտուն» նույնպես անցկացրել է 19 խաղ։ «Փյունիկը» (18 խաղ) երրորդն է՝ 34 միավոր։
Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 1:1
Ուիլֆրիդ Կուասի Էզա, 83 - Լուկա Յուրիչիչ, 21
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում