15:49  ,  26 հուլիսի, 2024

Ռուի Մոտան՝ «Նոայի» ռեկորդային հաղթանակի մասին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան մեկնաբանել է 7:0 հաշվով տնային հաղթանակը Մալթայի «Սլիմայի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում։

«Շատ ուրախ եմ իմ տղաների ցուցադրած խաղով, նրանք շատ լուրջ էին տրամադրված։ Մենք գիտեինք, որ պետք է մեծ ճնշում գործադրենք, քանի որ մրցակիցը շատ է պաշտպանվելու եւ պետք է հեշտացնենք խաղը մեզ համար։

Նաեւ ուրախ եմ՝ թե ինչպես էր թիմը շարունակում գնալ հաջորդ գոլի հետեւից երկրորդ գոլը խփելուց հետո, երրորդը խփելուց հետո եւ այդպես շարունակ։ Սա հենց այն մտածելակերպն է, որը ես ցանկանում եմ»,- ասել է Ռուի Մոտան

7:0 հաշվով հաղթանակը խոշորագույնն է հայկական ակումբների համար եվրագավաթային մրցաշարերում, նաեւ Կոնֆերենցիաների լիգայում խոշոր հաշվի ռեկորդի կրկնություն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով