20:18  ,  26 հուլիսի, 2024

Խուլիան Ալվարեսը որոշել է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 24-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը որոշել է այս ամռանը հեռանալ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին, հաղորդում է The Athletic-ը։ Նա դժգոհ է քիչ խաղաժամանակից եւ Անգլիայի կլիմայից։

Խուլիան Ալվարեսը հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը, որի առաջարկը ստացել էր անցած մրցաշրջանի ավարտին։

Անցած ակումբային մրցաշրջանում Ալվարեսը մասնակցել է 54 հանդիպման, խփել է 19 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Նրա գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։ Transfermarkt-ը Խուլիան Ալվարեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում