00:42  ,  27 հուլիսի, 2024

WTA-250․ Էլինա Ավանեսյանը եզրափակիչում պարտվեց Միրա Անդրեեւային

Ռումինիայի Յասի քաղաքում անցկացված WTA-250 շարքի մրցաշարի տիտղոսը նվաճեց աշխարհի 32-րդ ռակետ ռուսաստանցի Միրա Անդրեեւային։ Եզրափակիչում նա առավելության հասավ աշխարհի 76-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանի նկատմամբ, որը երրորդ սեթում 0:4 հաշվով պարտվելիս հրաժարվեց շարունակել պայքարը։ Առաջին սեթում Էլինա Ավանեսյանը հաղթել էր 7:5 հաշվով, երկրորդ սեթում պարտվել էր 5:7 հաշվով։  Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 19 րոպե։

Երկու թենիսիստուհիներն էլ առաջին անգամ էին հասել WTA շարքի մրցաշարի եզրափակիչ։

Յասիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 232 հազար եվրո էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում