22:41  ,  25 հուլիսի, 2024

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» պարտության մատնեց «Զիմբրուին»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվեց Մոլդովայի «Զիմբրուին»։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

23-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց 21-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը։

74-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» առավելությունը կրկնապատկեց գանացի հարձակվող Էրիկ Օկանսին, որը 89-րդ րոպեին նաեւ երկրորդ գոլը խփեց։

Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա օգոստոսի 1-ին։

«Արարատ-Արմենիան» երկրորդ փուլում Քիշնեւի «Զիմբրուին» հաղթելու դեպքում՝  կմրցի հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով