16:12  ,  26 հուլիսի, 2024

«Փյունիկ» - «Ստրուգա» հանդիպման մուտքը կլինի ազատ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ» - «Ստրուգա» պատասխան հանդիպման մուտքը կլինի ազատ։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

«Աջակցե՛ք մեր թիմին։

«Փյունիկ»-«Ստրուգա» պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին, ու մուտքն անվճար կլինի երկրպագուների համար: Թիմերը կխաղարկեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի ուղեգիրը: Հանդիպման սկիզբը՝ 20:00:

Բոլորիդ սպասելու ենք»,- նշվում է «Փյունիկի» հաղորդագրությունում։

Հյուսիսային Մակեդոնիայում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով