21:52  ,  26 հուլիսի, 2024

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Փարիզի Խաղերի բացմանը

Հայաստանի հավաքականը մասնակցեցին Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակիցների շքերթին, որն առաջին անգամ անցկացվում է ստադիոնից դուրս, գետի վրա։

Հայաստանի հավաքականի դրոշակակիրներն էին  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը։

33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունն ացկացվում է Սեն գետում եւ երկայնքով։ Շքերթի մասնակիցները մոտ 100 նավակներով կանցնեն 6 կմ տարածություն Աուստերլիցի կամուրջից մինչեւ Իենի կամուրջ։ Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Տրոկադերո հրապարակում տեղի կունենա արարողության պաշտոնական մասը։

Մոտ 60 հազար ոստիկան եւ զինվորական կապահովի Փարիզի կենտրոնի անվտանգությունը բացման արարողության ժամանակ, որին Սեն գետի երկայնքով եւ կամուրջների վրա տեղադրված տրիբունաներից կհետեւի մոտ 300 հազար հանդիսական։

10500 մարզիկերը 41 մարզաձեւում կվիճարկեն մեդալների 329 հավաքածու։ Ավելացել է բրեյք-դանսը։

Փարիզ-2024-ում հայ օլիմպիականների մրցելույթների ժամանակացույցը:

Հուլիսի 27

Սպորտային մարմնամարզություն

Արթուր Դավթան (հենացատկ),

Վահագն Դավթյան (օղակներ)

13:00 (Երեւանի ժամանակով)  - որակավորման փուլ

Անցկացման վայրը՝ «Բերսի» մարզապալատ  (Bercy Arena)

Եզրափակիչները՝ օգոստոսի 4, օղակներ՝ 17:00,  հենացատկ՝ 18:25:

Հուլիսի 27

Հրաձգություն՝

Էլմիրա Կարապետյան

10 մետր օդամղիչ ատրճանակ

14:30 - որակավորման փուլ

Անցկացման վայրը՝ քաղաք Շատորու, Ազգային կենտրոնական հրաձգարան (Chateauroux shooting centre)

Եզրափակիչ՝ հուլիսի 28-ին, 14:00:

Հուլիսի 27

Լող

Վարսենիկ Մանուչարյան (100մ բաթերֆլայ)

13:00- որակավորման փուլ

Անցկացման վայրը՝ «Փարի Լա Դեֆանս» մարզապալատում (Paris La Defense Arena) 

Հուլիսի 29

Բռնցքամարտ

Դավիթ Չալոյան (+92 կգ)

18:50 – մեկնարկային 1/8 եզրափակիչ

Անցկացման վայրը՝ «Հյուսիսային Փարիզ» մարզադահլիճ (North Paris Arena)

Քառորդ եզրափակիչ՝ օգոստոսի 3, Երեւանի ժամանակով՝ 00:08

Կիսաեզրափակիչ՝ օգոստոսի 8, Երեւանի ժամանակով՝ 00:02

Եզրափակիչ՝ օգոստոսի 10, Երեւանի ժամանակով՝ 00:51:

Հուլիսի 30

Լող

Արթուր Բարսեղյան (100 մ ազատ ոճ)

13:00 –որակավորման փուլ

Անցկացման վայրը՝  Պարի Լա դե Ֆանս մարզադահլիճ (Paris La Défense Arena)

Օգոստոսի 6

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Մալխաս Ամոյան (77 կգ),

Արթուր Ալեքսանյան (97 կգ), 

13:30- մեկնարկային 1/8 եզրափակիչներ

Անցկացման վայրը՝ «Champ-de-Mars» մարզապալատ

Եզրափակիչները՝ օգոստոսի 7-ին 77 կգ քաշային կարգ, Երեւանի ժամանակով 21:55-ին, 97 կգ քաշային կարգ՝ 22:05-ին:

Օգոստոսի 6

Աթլետիկա

Երվանդ Մկրտչյան (800 մ վազք)

13:55- որակավորման փուլ

Անցկացման վայրը՝ «Ստադ Դե Ֆրանս» ստադիոն (Stade de France)

Եզրափակիչը՝ օգոստոսի 10, Երեւանի ժամանակով՝ 21:25-ին:

Օգոստոսի  7

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Սլավիկ Գալստյան (67 կգ)

11:30- մեկնարկային 1/8 եզրափակիչ 

Անցկացման վայրը՝ «Champ-de-Mars» մարզապալատ

Եզրափակիչները՝ օգոստոսի 8-ին Երեւանի ժամանակով 21:55-ին:

Օգոստոսի 8

Ազատ ոճի ըմբշամարտ՝

Արսեն Հարությունյան (57կգ)

13:30- մեկնարկային 1/8 եզրափակիչ

Անցկացման վայրը՝ «Champ-de-Mars» մարզապալատ

Եզրափակիչը՝ օգոստոսի 9-ին Երեւանի ժամանակով 21:55-ին:

Օգոստոսի 9

Ծանրամարտ

Անդրանիկ Կարապետյան (89 կգ), 

17:00

Անցկացման վայրը՝  «Հարավային Փարիզ 6» մարզապալատ (South Paris Arena 6)

Օգոստոսի 10

Ազատ ոճի ըմբշամարտ

Վազգեն Թեւանյան (65 կգ) 

13:30- մեկնարկային 1/8 եզրափակիչ

Անցկացման վայրը՝ «Champ-de-Mars» մարզապալատ

Եզրափակիչը՝ օգոստոսի 10-ին Երեւանի ժամանակով 14:25-ին:

Օգոստոսի 10

Ծանրամարտ

Գարիկ Կարապետյան (102 կգ),

13:30

Վարազդատ Լալայան (+102 կգ)

22:30

Անցկացման վայրը՝  «Հարավային Փարիզ 6» մարզապալատ (South Paris Arena 6)

Օգոստոսի 11

Օլիմպիական խաղերի փակման արարողություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում