02:13  ,  27 հուլիսի, 2024

Փարիզ-2024-ի օդապարիկ ջահը (ֆոտո)

Փարիզում բոցավառվեց 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ջահը, որը օդապարիկ է եւ մինչեւ օգոստոսի 11-ը կմնա Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում։ 

Ջահը բոցավառեցին ֆրանսիական սպորտի լեգենդներ, աթլետիկայի (200, 400 մետր վազք) եռակի օլիմպիական չեմպիոնուհի Մարի-Ժոզե Պերեկն ու ձյուդոյի եռակի օլիմպիական չեմպիոն Թեդի Ռիները։

Փարիզի Խաղերի բացման հանդիսավոր արարողությունն եւ օլիմպիականների շքերթը բացառիկ էր, քանի որ պատմության մեջ առաջին անգամ անցկացվեցին ստադիոնից դուրս եւ գետում։

Առաջին անգամ բացման արարողությունը սկսվեց մասնակից երկրների հավաքականների շքերթով։ Սեն գետում նրանք մոտ 100 նավակներով անցան 6 կմ տարածություն Աուստերլիցի կամուրջից մինչեւ Իենի կամուրջ։ Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Տրոկադերո հրապարակում տեղի ունեցավ արարողության պաշտոնական մասը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Խաղերը հայտարարեց բացված։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում