22:52  ,  25 հուլիսի, 2024

«Ուրարտուն» պարտվեց «Բանիկ Օստրավային»՝ 1:5 (տեսանյութ)

Երեւանի «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվեց չեխական «Բանիկ Օստրավային»։

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:5 հաշվով։

15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Էվերտոնը։ 22-րդ րոպեին աչքի ընկավ չեխ կիսապաշտպան Իրժի Բոուլան։ 26-րդ րոպեին «Բանիկ Օստրավայի» երրորդ գոլը խփեց չեխ կիսապաշտպան Դավիդ Բուչտան։

62-րդ րոպեին սլովակ հարձակվող Էրիկ Պրեկոպը գրավեց Հայկ Ղազարյանի պաշտպանած դարպասը։

82-րդ րոպեին հաշիվը 5:0 դարձրեց չեխ հարձակվող Իրժի Կլիման։

Ավելացված չորրորդ րոպեին «Ուրարտուի» միակ գոլը խփեց հարձակվող Գեւորգ Տարախչյանը։

Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա մեկ շաբաթ անց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով