22:37  ,  26 հուլիսի, 2024

«Յուվենտուսը» պարտվեց «Նյուրնբերգին» (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսն» ընկերական խաղում հյուրընկալվեց գերմանական «Նյուրնբերգին»։ Իտալացի նորանշանակ գլխավոր մարզիչ Տիագո Մոտայի ղեկավարությամբ «Յուվենտուսը» պարտություն կրեց 0:3 հաշվով։

«Նյուրնբերգից» աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Կասպար Յանդերը, գերմանացի հարձակվողներ Դուստին Ֆորկելը եւ  Տիմ Յանիշը։

Հաջորդ ընկերական հանդիպումը «Յուվենտուսը» կանցկացնի օգոստոսի 3-ին՝ մրցելով ֆրանսիական «Բրեստի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում