21:04 5 դեկտեմբերի, 2022Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» ընդունեց չեմպիոն «Փյունիկին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
«Փյունիկն» առաջինը հասավ հաջողության 26-ամյա բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչի գոլի շնորհիվ։ Դաշտի տերերը պատասխան գոլը խփեցին վերջնամասում։ Աչքի ընկավ 25-ամյա կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Կուասի Էզան։
19 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 40 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ուրարտուից» հետ է 4 միավոր։ «Ուրարտուն» նույնպես անցկացրել է 19 խաղ։ «Փյունիկը» (18 խաղ) երրորդն է՝ 34 միավոր։
Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 1:1
Ուիլֆրիդ Կուասի Էզա, 83 - Լուկա Յուրիչիչ, 21
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.