01:05  ,  27 հուլիսի, 2024

Մակրոնը Փարիզի Խաղերը հայտարարեց բացված, Նադալը Զիդանից ստացավ օլիմպիական ջահը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը հայտարարեց բացված։ Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Տրոկադերո հրապարակում ավարտին է մոտենում Փարիզի Խաղերի բացման արարողության պաշտոնական մասը։

Օլիմպիական կրակը աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ստացավ  Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանից։ Կրակը մոտորանավակով տանում է աշխարհի նախկին առաջին ռակետ, կարիերան ավարտած ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը։ Քիչ հետ է կբոցավառվի Խաղերի գլխավոր ջահը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում