19:58  ,  26 հուլիսի, 2024

Փարիզի Օլիմպիական խաղերի մեդալների արժեքը

Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի արժեքը 935 դոլար է, հաղորդում է դանիական Saxo Group-ը։  Տոկիոյի Խաղերի ոսկե մեդալի արժեքը երեք տարի առաջ 763 դոլար էր։

Թանկացել է նաեւ արծաթը։ Փարիզի Խաղերի արծաթե մեդալի արժեքը 473 դոլար է։ Տոկիոյի Խաղերի արծաթե մեդալի արժեքը 415 դոլար էր։ Էժանացել միայն բրոնզե մեդալը՝ 3,9 դոլար։ Տոկիոյում այն 4,1 դոլար էր։

10500 մարզիկները 41 մարզաձեւում կվիճարկեն մեդալների 329 հավաքածու։ Ավելացել է բրեյք-դանսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում