15:09  ,  8 հունվարի, 2020

Մալաքյանը միացել է «Ժետիսուին», Հովհաննիսյանը մոտ է «Կայրաթ» տեղափոխվելուն

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ հնարավոր է փոխեն ակումբային գրանցումը։

NEWS.am Sport-ին հատնի դարձավ, որ «Արարատ-Արմենիայի» եւ ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը միացել է ղազախական «Ժետիսուին», որը հավաք է անցկացնում Թուրքիայում։

«Ժետիսուից» հեռացած եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը մոտ է ղազախական «Կայրաթ» տեղափոխվել։ Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում չհերքեց եւ չհաստատեց այս տեղեկությունը։

«Ժետիսուի» կազմում Հովհաննիսյանը մասնակցել է 58 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով