15:09 8 հունվարի, 2020Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ հնարավոր է փոխեն ակումբային գրանցումը։
NEWS.am Sport-ին հատնի դարձավ, որ «Արարատ-Արմենիայի» եւ ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը միացել է ղազախական «Ժետիսուին», որը հավաք է անցկացնում Թուրքիայում։
«Ժետիսուից» հեռացած եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը մոտ է ղազախական «Կայրաթ» տեղափոխվել։ Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում չհերքեց եւ չհաստատեց այս տեղեկությունը։
«Ժետիսուի» կազմում Հովհաննիսյանը մասնակցել է 58 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.