23:28  ,  16 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա. «Փյունիկը» եւս ավարտեց պայքարը (տեսանյութ)

Երեւանի «Փյունիկը» չկարողացավ հաղթահարել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի արգելքը, թեեւ մոտ էր դրան: Թել Ավիվի «Մաքաբիի» հետ դիմակայության պատասխան խաղում ռուսաստանցի Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը պարտվեց 1:2 հաշվով (տեսանյութ): Առաջին խաղակեսից հետո հայկական թիմը հաղթում էր նվազագույն հաշվով:

10-րդ րոպեին ռուսաստանցի կիսապաշտպան Դենիս Վոյնովը հեռվից կատարած գեղեցիկ հարվածով գրավեց իսրայելական թիմի դարպասը:

Սակայն ընդմիջումից հետո դաշտի տերերին հաջողվեց երկու գոլ խփել եւ լուծել խնդիրը:

Հիշեցնենք, որ Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 0:0:

Որակավորման վերջին փուլում «Մաքաբին» կհանդիպի նորվեգական «Սարպսբորգի» եւ խորվաթական «Ռիեկայի» դիմակայության հաղթողի հետ:

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 2:1  (առաջին խաղ՝ 0:0)

Դոր Միխա, 56, Էլինար Ատար, 68 - Դենիս Վոյնով, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով