16:02  ,  7 փետրվարի, 2018

«Արարատը» հաղթեց «Արցախին»

Երեւանի «Արարատը» փետրվարի 7-ին Ձորաղբյուրի մարզաբազայի արհեստական խոտածածկով խաղադաշտում ստուգողական խաղ անցկացրեց ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Արցախի» հետ եւ հաղթեց 2։0 հաշվով։ Երեւանյան ակումբից առաջին խաղակեսում աչքի ընկան Անդրանիկ Քոչարյանը եւ թիմում փորձաշրջան անցնող Գեւորգ Օհանյանը։

Փետրվարի 10-ին՝ ժամը 14։00-ին, «Արարատը» Ձորաղբյուրում ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ Հայաստանի Առաջին լիգայի առաջատար «Լոիիի» հետ։

Ֆոտո՝ «Արարատի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս