21:02  ,  30 հունիսի, 2024

Պատանեկան ԵԱ․ Համեստ Աֆրիկյանը՝ ոսկե մեդալակիր

Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Համեստ Աֆրիկյանը նվաճեց հաղթողի կոչումը։

48 կգ քաշային կարգի եզրափակիչում Աֆրիկյանը հաղթեց Իտալիան ներկայացնող  Ջիորջիա Լա Ռոսային։

Պատանիների Եվրոպայի չեմպիոնի կոչում էր նվաճել նաեւ 48 կգ քաշային Սիմոն Սիմոնյանը, որը եզրափակիչում պարտության էր մատնել ադրբեջանցի Նիհատ Գասիմովին։

46 կգ քաշային Սյուզաննա Իշխանյանը, Ալեքս Պետրոսյանը (63 կգ) նվաճել են Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։

Հայաստանի հավաքականից եզրափակիչի մենամարտեր կանցկացնեն նաեւ Առնո Դարչինյանը (50 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ),  Արտյոմ Ստեփանյանը (66 կգ) եւ Սամվել Սիրամարգյանը (75 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում