23:24  ,  30 հունիսի, 2024

Եվրո-2024. Կվարացխելիայի ճնշման տակ Լե Նորմանը գրավեց սեփական դարպասը (տեսանյութ)

Իսպանիայի եւ Վրաստանի հավաքականները մրցում են Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։

1:0 հաշվով հաղթում են վրացիները։

18-րդ րոպեին իտալական «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ճնշման տակ տուգանային հրապարակում սխալվեց իսպանական «Ռեալ Սոսիեդադի» պաշտպան Ռոբին Լե Նորմանը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը (տեսանյութ

Ընթանում է առաջին խաղակեսը։

Իսպանիա․ Սիմոն, Կարվախալ, Լե Նորման, Կուկուրելյա, Լյապորտ, Ռուիս, Ռոդրի, Պեդրի, Յամալ, Մորատա, Ուիլյամս։

Վրաստան․ Մամարդաշվիլի, Կակաբաձե, Գվելեսիանի, Կաշիա, Դվալի, Լոչոշվիլի, Կիտեիշվիլի, Կոչորաշվիլի, Չակվետաձե, Կվարացխելիա, Միկաուտաձե։

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Գերմանիայի հետ, որը 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էր Դանիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում