11:01  ,  30 հունիսի, 2024

Գոռ Լուլուկյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Երևանի «Արարատին» է միացել 21-ամյա կիսապաշտպան Գոռ Լուլուկյանը: Ֆուտբոլիստի և ակումբի միջև ստորագրվել է երկու տարվա պայմանագիր:

Գոռ Լուլուկյանը «Ուրարտուի» ակադեմիայի սան է: Այս ակումբի գլխավոր թիմում նա մասնակցել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18 խաղի և դարձել է 2 գոլի հեղինակ: Նախորդ երկու մրցաշրջանները Լուլուկյանն անցկացրել է ԲԿՄԱ-ում, որի կազմում մասնակցել է 51 խաղի և դարձել է 5 գոլի հեղինակ:

Գոռ Լուլուկյանն «Արարատում» կխաղա 9 համարի մարզաշապիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով