14:14  ,  29 հունիսի, 2024

Հովհաննես Հարությունյանը «Փյունիկից» վերադարձավ «Սոչի»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը Երեւանի «Փյունիկից» վերադարձել է ռուսական «Սոչի»։ Նրա վարձակալության ժամկետը ավարտվել է, հաղորդում է «Փյունիկի» ֆեյսբուքյան էջը։

«25-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկում» անցկացրեց 3,5 տարի, անգնահատելի ներդրումն ունեցավ «Փյունիկի» երկու չեմպիոնություններում, բացի դրանից, միասին տպավորիչ ճանապարհ անցանք եվրագավաթներում։

Մեր ակումբում Հարությունյանն առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական»,- նշվում է հաղորդագրությունում:

«Սոչին» այս տարվա հունվարին է գնել Հովհաննես Հարությունյանի տրանսֆերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով