19:35  ,  30 հունիսի, 2024

Հայաստանի հավաքականը պարտվեց Կոսովոյին (տեսանյութ)

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացվող բասկետբոլի կանանց Եվրոպայի փոքր երկրների առաջնության 5-6-րդ տեղերի համար խաղում Հայաստանի հավաքականը մրցեց Կոսովոյի թիմի հետ եւ պարտություն կրեց 39:53 հաշվով:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Կայլա Քեշմեշյանն էր՝ վաստակած 12 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը զբաղեցրեց առաջնության 6-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում