22:37  ,  30 հունիսի, 2024

Եվրո-2024. Անգլիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Սլովակիային եւ 1/4 եզրափակիչում է (տեսանյութ)

Եվրո-2024-ի գլխավոր ֆավորիտներից Անգլիայի հավաքականը մեծ դժվարությամբ 1/8 եզրափակիչում հաղթահարեց Սլովակիայի արգելքը։  Անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 2:1:

Գելզենկիրխենում տեղի ունեցած հանդիպման 25-րդ րոպեին աչքի ընկավ Պրահայի «Սլավիայի» հարձակվող Իվան Շրանցը (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Դավիդ Ստրելեցը։

81-րդ րոպեին Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեքլան Ռայսի հզոր հարվածից հետո Սլովակիային գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։

Ավելացված 5-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց եւ պայքարը լրացուցիչ ժամանակ տեղափոխեց Մադրիդի «Ռեալի» 21-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհին։

91-րդ րոպեին «Բրենթֆորդի» հարձակվող Այվան Թոնիի փոխանցումից հետո Անգլիայի հաղթական գոլը խփեց Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ

Անգլիան քառորդ եզրափակիչում կմրցի Շվեյցարիայի հետ, որը 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով պարտության էր մատնել Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիային։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին։

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում