23:31  ,  28 հունիսի, 2024

Մարոկկացի կիսապաշտպան Այուբ Աբուն միացավ «Ուրարտուին»

«Ուրարտուին» է միացել 25-ամյա մարոկացի կիսապաշտպան Այուբ Աբուն, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

ֆուտբոլիստը համարվում է «Բարսելոնայի» սան։ Հանդես է եկել կատալոնական ակումբի երիտասարդական թիմում, նաեւ «Ռեալ Մադրիդ Կաստիլյայում», «Խետաֆեում», պորտուգալական «Պորտուի» երիտասարդական թիմում, իտալական ՍՊԱԼ-ում։

Այուբ Աբուի նախորդ ակումբը բուլղարական «Պիրինն» էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս