23:48  ,  30 հունիսի, 2024

Եվրո-2024. Իսպանիան ու Վրաստանը ոչ ոքի խաղացին առաջին կեսում (տեսանյութ)

Իսպանիայի եւ Վրաստանի հավաքականները մրցում են Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։

Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:

18-րդ րոպեին իտալական «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ճնշման տակ տուգանային հրապարակում սխալվեց իսպանական «Ռեալ Սոսիեդադի» պաշտպան Ռոբին Լե Նորմանը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը (տեսանյութ

39-րդ րոպեին «Աթլետիկ Բիլբաոյի» հարձակվող Նիկո Ուիլյամսի փոխանցումից հետո Վրաստանի թիմի դարպասը գրավեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին (տեսանյութ

Ընդմիջում է։

Իսպանիա․ Սիմոն, Կարվախալ, Լե Նորման, Կուկուրելյա, Լյապորտ, Ռուիս, Ռոդրի, Պեդրի, Յամալ, Մորատա, Ուիլյամս։

Վրաստան․ Մամարդաշվիլի, Կակաբաձե, Գվելեսիանի, Կաշիա, Դվալի, Լոչոշվիլի, Կիտեիշվիլի, Կոչորաշվիլի, Չակվետաձե, Կվարացխելիա, Միկաուտաձե։

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Գերմանիայի հետ, որը 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էր Դանիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում