20:49  ,  30 հունիսի, 2024

Եվրո-2024. Անգլիան պարտվեց Սլովակիային առաջին խաղակեսում (տեսանյութ)

Անգլիայի եւ Սլովակիայի հավաքականներն  անցկացնում են Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի հանդիպումը Գելզենկիրխենում։

Առաջին խաղակեսում 1:0 հաշվով հաղթեցին սլովակները։

25-րդ րոպեին աչքի ընկավ Պրահայի «Սլավիայի» հարձակվող Իվան Շրանցը (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Դավիդ Ստրելեցը։

Ընդմիջում է։

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Շվեյցարիայի հետ, որը 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով պարտության էր մատնել Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիային։

Անգլիա․ Պիկֆորդ, Ուոքեր, Սթոունզ, Գեհի, Տրիպիեր, Մայնու, Ռայս, Բելինգեմ, Ֆոդեն, Սակա, Քեյն։

Սլովակիա․ Դուբրավկա, Պեկարիկ, Վավրո, Շկրինյար, Հանցկո, Կուցկա, Լոբոտկա, Դուդա, Շրանց, Ստրելեց, Հարասլին։

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում