22:26  ,  27 հունիսի, 2024

Գրենիկ Պետրոսյանը՝ «Նոայի» խաղացող

«Նոային» է միացել 22-ամյա հարձակվող Գրենիկ Պետրոսյանը, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

Կարիերայի ընթացքում հանդես է եկել ԲԿՄԱ-ում ու «Փյունիկում»։ Հայաստանի բարձրագույն լիգայում Պետրոսյանն անցկացրել է 88 խաղ ու դարձել 16 գոլի հեղինակ։

Գրենիկ Պետրոսյանը հանդես է եկել նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում