23:13  ,  30 հունիսի, 2024

Պատանեկան ԵԱ․ Սիրամարգյանը նվաճեց Հայաստանի երրորդ ոսկե մեդալը

Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Սամվել Սիրամարգյանը նվաճեց Հայաստանի երրորդ ոսկե մեդալը։

75 կգ քաշային կարգի եզրափակիչում Սիրամարգյանը 4:1 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արսենի Ստոլնիկովին։

Եզրափակիչ դուրս եկած Հայաստանի պատանեկան հավաքականի եւս 4 ներկայացուցիչներ նվաճեցին ադծաթե մեդալներ։

50 կգ քաշային Առնո Դարչինյանը եզրափակիչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Մագոմեդովին։

54 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը պարտվեց բուլղարացի Յանկո Իլիեւին։

60 կգ քաշային Մարտին Սահակյանը պարտվեց ռուս Մաքսիմ Սոբոլեւին։

66 կգ քաշային Արտյոմ Ստեփանյանը զիջեց իռլանդացի Ջոն Մահերին։ 

Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտեց 3 ոսկե, 6 արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով։

Եվրոպայի չեմպիոններ դարձան Սիմոն Սիմոնյանը (48 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ) եւ Համեստ Աֆրիկյանը (48 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում