22:12  ,  5 հոկտեմբերի, 2017

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստները Հայաստանի դեմ խաղից առաջ աջակցել են Արկադիուշ Միլիկին (ֆոտո)

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստները Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրի խաղից առաջ աջակցել են իրենց թիմակից Արկադիուշ Միլիկին, որը ստացել է ծնկի լուրջ վնասվածք:

Իտալական «Նապոլիի» լեհ հարձակվողն այս տարվա մեջ երկրորդ անգամ ստացել է ծնկի խաչաձեւ կապանների կտրվածք եւ բաց կթողնի 4-6 ամիս:

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստները Երեւանի «Հանրապետական» ստադիոնում  կայացած խաղից առաջ նախավարժանքի են դուրս եկել Միլիկին նվիրված շապիկներով, որոնց վրա եղել է հետեւյալ գրառումը. «Արեկ, մենք սպասում ենք քո վերադարձին»:

Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու հեթ-տրիկի շնորհիվ լեհերը Հայաստանի հավաքականին հաղթեցին 6:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով