00:29  ,  29 հունիսի, 2024

Գարեթ Սաութգեյթ․ Բարդագույն փորձություն կլինի

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Սլովակիայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։

«Արդեն կարեւոր չէ, թե ինչ է կատարվել նախորդ հանդիպումներում։ Մենք ունենք հենման կետեր, որոնք մեզ կմղեն առաջ։ Հիմա նոր փորձություն է, մրցաշարի նոր փուլ։ Այստեղ արդեն ամեն հանդիպում առանձին է եւ կարող է անսպասելի շրջադարձ ունենալ։

Սլովակիան բարձր պրեսինգի է դիմում, հուսալի պաշտպանվում է։ Պետք է կարողանալ դուրս գալ նրանց պրեսինգի տակից։ Բարդագույն փորձություն կլինի»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Անգլիա - Սլովակիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս