21:17  ,  28 հունիսի, 2024

«Չելսին» Լուկակուի տրանսֆերի համար պահանջում է 40 միլիոն եվրո

Լոնդոնի «Չելսին» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի համար պահանջում է առնվազն 40 միլիոն եվրո, հաղորդում է Sky Sport Italia-ն։ 31-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն իտալական «Միլանն» ու «Նապոլին»։ «Միլանը» պատրաստ է քննարկել նաեւ վարձակալության տարբերակը։

Անցած մրցաշրջանում Լուկակուն վարձակալությամբ հանդես է եկել իտալական «Ռոմայում»՝ 50 խաղում խփելով 21 գոլ, կատարելով 5 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Transfermarkt-ը Լուկակուի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս