22:06  ,  28 հունիսի, 2024

«Միլանը» գնել է «Ռեալի» խաղացողի տրանսֆերը

«Միլանը» Մադրիդի «Ռեալից» գնել է 19-ամյա իսպանացի եզրային պաշտպան Ալեխանդրո Խիմենես Սանչեսի տրանսֆերը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է իտալական ակումբի կայքը։

Նա անցած ամռանն էր վարձակալությամբ միացել միլանյան ակումբին։

Իտալիայի անցած առաջնությունում Ալեխանդրո Խիմենես Սանչեսը մասնակցել է երեք հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս